Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
28.07.2015 | 15:46

Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, Ա.Ալեքսանյանի անվ. համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.թ., պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը ներկայացրեցին աշխարհում և Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, հիմնախնդիրները և անելիքները:

Նշվեց, որ այս տարի Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման վիրուսային հեպատիտի կանխարգելումն է:
Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ Ց, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Հեպատիտ Բ-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար:
2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում:
Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2014-ին` 2.4, ինչը վկայում է, որ հեպատիտ Ա-ի դեպքերը նվազել են շուրջ 11 անգամ: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:
Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2014-ին` 1.8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ:
ՀՀ առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապես՝ ստեղծվել են հեպատիտների կանխարգելման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմներ, ձևավորման փուլում է հեպատիտների կանխարգելման գիտամասնագիտական խորհուրդը: Իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:
Ծրագրի ամբողջական գործադրումը կնպաստի վիրուսային հեպատիտների, հատկապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման, վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման միջոցով նվազեցնել վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում:
Այսօր հեպատիտների համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում հեպատիտների դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի հեպատիտների կանխարգելումը Հայաստանում:
2011թ.-ից Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է հեպատիտների դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը։
Ի դեպ, երեկ մամուլի ակումբներից մեկում կազմակերպված ասուլիսի ընթացքում թյուրիմացաբար տեղեկատվություն է հնչել, թե 2014 թվականին Քաջարանի բժշկական կենտրոնում բուժօգնություն և սպասարկում ստանալու ժամանակ հեպատիտ Ց-ով վարակվածություն և հիվանդություն ունեցող հիվանդների բուժումն իրականացվում է պետական միջոցներով։
Հիշեցնենք, որ ելնելով ստեղծված իրավիճակից, դեռ տարեսկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, չսպասելով քրեական գործի ավարտին, քննարկումներ սկսեցին հեպատիտ Ց-ով վարակվածների բուժման կազմակերպումն ապահովելու նպատակով։ Արդյունքում` սոցիալական պատասխանատվություն ստանձնելով և բարի կամք դրսևորելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստանձնեց Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ Ց-ով վարակված հիվանդների բուժօգնության և սպասարկման բուժումը։

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ